«Արարատի զորամասում Խաչատուրովների հովանավորությամբ կատարվող ապօրինությունների կապակցությամբ հրամանատարը` «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն ու փոխգնդապետ Արթուր Կարապետյանն աշխատանքից հեռացվեցին: Նրանք ստիպել էին զինծառայողներին իրենց համար վարկեր վերցնել բանկերից: Նրանք ձերբակալվեցին, սակայն մի քանի օրից հայտնվեցին ազատության մեջ: Գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշան, որը բանակային 4-րդ կորպուսի ղեկավարն էր, հրաժարականի դիմում ներկայացրեց` բողոքելով ընկերներին կալանավորելու դեմ: Իսկ օրերս Յուրի Խաչատուրովն իր որդու ընկերոջը`Ռոժին, վերականգնել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում:

Տեղեկություններ կան, որ նախկին աշխատանքին է վերադառնալու նաեւ Արթուր Կարապետյանը: Իսկ Գրիշա Խաչատուրովի համար հայրիկը լուրջ պաշտոն է տնտղում»,-գրում է թերթը: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Հրապարակ»-ի թղթակցին ասել է. «Վարդան Մարտիրոսյանի գործը կարճվել է: Հետեւապես`օրենքով իրավունք ունի շարունակել զինվորական ծառայությունը»: