Հայտնի են դարձել այն ռուսաստանցիների անունները, ովքեր ձերբակալվել էին Լոնդոնում 18-ամյա մալայզիացի աղջկան բռնաբարելու կասկածանքով:

Ձերբակալվածներն են 23-ամյա Օլեգ Իվանովը, 22-ամյա Գրիգորի Անդրեեւ-Մելնիկովը, 25-ամյա Նորայր Դավթյանը եւ 26-ամյա Արմեն Սիմոնյանը:

Ինչպես հաղորդում է The Sun թերթը, Լոնդոնի Վուլիջի շրջանային դատարանում բռնաբարության մեղադրանք է առաջադրվել 4 երիտասարդներին:

Պարբերականի տվյալներով, բռնաբարությունը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 23-ին Bellerbys College ուսումնական հաստատությունում՝ երեկույթի ժամանակ:

Բռնաբարությունը նկարահանվել է iPhone-ով, եւ այդ տեսագրությունը ներկայումս ոստիկանների ձեռքին է:

Դեպքը, ըստ  The Sun-ի, տեղի է ունեցել քոլեջի անգլերեն սովորող ուսանողների կողմից կազմակերպված երեկոյի ժամանակ: Բռնաբարության զոհը, ենթադրաբար, գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:

Ընդհանուր առմամբ, հանցագործության կասկածանքով ձերբակալվել են 7 ռուսաստանցիներ, որոցից 2-ին ազատ են արձակել գրավի դիմաց, եւս մեկը ազատ է արձակվել առանց մեղադրանք առաջադրելու:

Հաջորդ դատալսումը կայանալու է փետրվարի 1-ին: