Վրաստանում արգելվել է մեքենաների երթեւեկությունը մայրուղով, որ տանում է դեպի վրաց-ռուսական սահման:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», վկայակոչելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը, «Գուդաուրի-Կոբի» ճանապարհի «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» հատվածը փակ է ձնահյուսի վտանգի պատճառով:

Ճանապարհների մաքրման աշխատանքներ են տարվում:

Եղանակի վատթարացման պատճառով նախօրեին սահմանափակվել է բեռնատարների երթեւեկությունը Տրանսկովկասյան մայրուղով, որը միացնում է Ռուսաստանն ու Հարավային Օսիան: