Հայաստանի նախագահը պատրաստ է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները առկա բովանդակությամբ, առանց որեւէ փոփոխության: Նման տեսակետ այսօր նախագահի եւ քաղաքական ուժերի հանդիպումից հետո հայտնեց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով, «գիտակցելով բոլոր վտանգները, որ առկա են արձանագրությունները, կիսելով փաստաթղթերի վերաբերյալ մեր մտահոգությունները, նախագահը, այդուհանդերձ, մնում է իր դիրքորոշմանը, թե ներկայիս վիճակով արձանագրությունները հայկական կողմի համար վտանգ չեն ներկայացնում: Գիտակցելով բոլոր հնարավոր ռիսկերը, իշխանությունները վստահ են իրենց ուժի մեջ, եւ նրանում, որ իրենց աշխատանքի արդյունքում կկարողանան չեզոքացնել բոլոր սպառնալիքները: Բայց հարց է ծագում՝ ո՞վ ավելի շուտ եւ արդյունավետ կկարողանա համապատասխան քայլեր ձեռնարկել: Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան»,- հռետորական հարց տվեց Ռուստամյանը:
Նշենք որ հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել են օգոստոսի 31-ին, եւ այժմ սպասում է խորհրդարաններում վավերացմանը":




























