Կոտայքի մարզում, հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի՝ աջից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Պապոյանը, «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հակոբյանը, «աջ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Թովմասյանը և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Պետրոսյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, թե որտեղ և ինչ պայմաններում են երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարությունները տեղի են ունեցել Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 32 շենքի բակի զրուցարանում։





























