Այն երկրների նկատմամբ, որոնք առեւտրի ոլորտում Վաշինգթոնի նկատմամբ անարդար են վարվել, մաքսատուրքեր կսահմանվեն, եթե նրանք բանակցությունների սեղանի շուրջ չնստեն։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերյան էջում, փոխանցում է ՌԲԿ–ն։

«Մաքսատուրքերը ավելի լավ են։ Կամ երկիրը, որն իրեն անարդարացի է դրսեւորել ԱՄՆ–ի հետ առեւտրում, կնքում է արդար գործարք, կամ ստանում է մաքսատուրքերի հարված»,–գրել է Թրամփը։ Նա Միացյալ Նահանգներին կրկին «խնայատուփ» է անվանել, որին կողոպտում են։

ԱՄՆ–ն հունիսի 1-ին մաքսատուրքեր է սահմանել պողպատի եւ ալյումինի համար, որոնք ներկրվում են ԵՄ–ից, Կանադայից եւ Մեքսիկայից։ ԵՄ պատասխան մաքսատուրքերը ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից։