Երեքշաբթի օրը նավթի գներն անկում են ապրում․ պատճառը ռուսական մատակարարումների հաշվին դիզելային վառելիքի գլոբալ դեֆիցիտի մեղմման հետ կապված հույսերն են։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,14 դոլարով (1,07%)-ով և մեկ բարելի դիմաց հասնելով 105,51 դոլարի: Երկուշաբթի օրը այս պայմանագրերի գինն աճել էր 1,93 դոլարով (1,84%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 106,65 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,09 դոլարով (1,16%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 92,65 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց գինն ավելացել էր 1,89 դոլարով (2,06%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 93,74 դոլարի։