Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է  հոլիվուդյան հայտնի դերասան Նիքոլաս Քեյջին, ով Թուրքիայի Դենիզլիում է գտնվում «Ուրվական արշավորդը-2» («Ghost Rider 2») ֆիլմի նկարահանումների նպատակով:

Էրդողանը ողջունել է Քեյջին, ասելով. «Բարի գալուստ մեր երկիր», հաղորդում է Salamnews-ը:
Հոլիվուդյան դերասանը նշել է, որ իրեն շատ է դուր եկել Թուրքիան եւ ինքն ափսոսում է, որ ավելի վաղ չի եղել այդ երկրում:

Էրդողանի հարցին, թե տեսե՞լ է արդյոք Ստամբուլը, Քեյջը պատասխանել է, որ շատ կցանկանար տեսնել, բայց դեռ չի հասցրել:
Դերասանը նշել է նաեւ, որ Թուրքիայում բոլոր պաշտոնատար անձինք մեծ օգնություն են ցուցաբերել նկարահանումներին, հավելելով, որ հիանալի «էքշն» ֆիլմ են նկարում:

«Ghost Rider-2» ֆիլմի վերջին կադրերի նկարահանումները Փամուքալեում շարունակվում են: Նկարահանող խմբի աշխատանքը, որին մասնակցում են Նիքոլաս Քեյջը, Իդրիս Էլբան եւ Վիոլանտա Պլաչիդոն, կտեւեն մինչեւ փետրվարի 8-ը: