ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներկրվող մեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու դեպքում ԵՄ-ն 20 մլրդ դոլարի հակազդեցության միջոցներ կձեռնարկի: Այս մասին, չորեքշաբթի Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ, Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում ասել է առեւտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:
«Մենք հույս չունենք, որ գործը դրան կհասնի եւ մենք կկարողանանք լուծում գտնել, իսկ հակառակ դեպքում Եվրահանձնաժողովը ամերիկյան ապրանքների բավական երկար ցուցակ է պատրաստում: Դա մոտ 20 մլրդ կլինի, - բացատրել է Մալմստրոմը,- Հիմա դրանք ավելի շատ ընդհանուր ապրանքներ են՝ գյուղատնտեսական մթերքներ, մեքենաներ, բարձր տեխնոլոգիական ապրաքներ եւ այլն»:
«Մենք բացի երկխոսությունից, այլ մարտավարություն չգիտենք: Մենք կբացատրենք, որ ԵՄ-ն ոչ թե ԱՄՆ-ի թշնամի է, այլ բարեկամը եւ դաշնակիցը: Մենք եւ ԱՄՆ-ն համակարծիք ենք, որ հարկավոր է արդիականացնել ԱՀԿ-ն», հավելել է նա:





























