«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Գրուզիա օնլայնը:
«Այսօր կուսակցական հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկել ենք կարեւոր հարցեր, այդ թվում, որոշում ենք կայացրել նախագահական ընտրություններին «Վրացական երազանքի» մասնակցության մասին: Սկզբունքային որոշում է կայացվել, որ «Վրացական երազանքը» թեկնածու չի առաջադրելու»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» կուսումնասիրի նախագահի թեկնածուների ամբողջական ցանկը եւ ավելի ուշ որոշում կկայացնի, թե ո՞ր թեկնածուին է սատարելու:





























