Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական եւ նրա կառավարության երկու նախկին նախարարներ Հուլիո Ռանկը եւ Սեսար Ֆունեսը մեղավոր են ճանաչվել փողերի լվացման եւ 309 մլն դոլարի հափշտակման համար, հայտնում է elsalvador.com ինտերնետային պորտալը:

Նախկին նախագահը եւ մյուս մեղադրյալները գնացել են այդ քայլին՝ հնարավոր ազատազրկման ժամկետը կրճատելու համար: Մասնավորապես, Սական հույս ունի, որ սա իրեն թույլ կտա բանտում անցկացնել ոչ թե 30, այլ միայն 10 տարի:  Դատախազությունը նաեւ պահանջել է, որպեսզի Սական 25 մլն դոլար վերադարձնի պետությանը:

Սական գլխավորել է Հանրապետությունը 2004-2009 թվականներին: Նա ձերբակալվել էր 2016 թվականի հոկտեմբերին: