Հայուհի Մարի Մանուկյանը  փրայմերիզ է հաղթել եւ կմասնակցի Միչիգան նահանգի Խորհրդարանի ընտրություններին: Այս մասին են  վկայում  ընտրությունների նախնական արդյունքները, հաղորդում է Armenian Weekly-ը:

Մանուկյանը, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը, նոյեմբերին Միչիգան նահանգի Խորհրդարանի ընդհանուր ընտրություններին կլինի հանրապետական թեկնածու Դեյվիդ Վոլկինսի հակառակորդը:

Մարիի հայրական եւ մայրական գծով նախատատն ու նախապապը վերապրել են Հայոց Ցեղասպանությունը: