Իսրայելի Պաշտպանության բանակը հրթիռակոծությանն ի պատասխան հարձակվել է  Գազայի հատվածում գտնվող զինյալների 12 օբյեկտների վրա,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելի կործանիչները հարձակվել են  Գազայի հատվածում գտնվող զինյալների 12 օբյեկտների վրա, այդ թվում` թունելների համար բետոնե բլոկներ արտադրող գործարանի, ստորջրյա թունելի հանքահորի, ճամբարներում այլ ռազմական օբյեկտների, այդ թվում, հրթիռային մասերի արտադրության գործարանի եւ լոգիստիկայի եւ հաղորդակցության ռազմական համալիրի վրա»,-ասվում է Իսրայելի զինված ուժերի կողմից տարածված հայտարարության մեջ: