ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողները դարձել են ԱՄՆ-ի քաղաքացիներ: AP-ն հաղորդում է, որ Նյու Յորքում կայացել է Վիկտոր եւ Ամալիա Կնավսների քաղաքացիության համար երդման արարողությունը: Մինչ այդ նրանք բնակվում էին ԱՄՆ-ում՝ ունենալով բնակության թույլտվություն:
Նշենք, որ Մելանյայի ծնողները Սլովենիայից են: Նրա հայրը ավտոմեքենաների վաճառքով էր զբաղվում, իսկ մայրը տեքստիլի գործարանում էր աշխատում:




























