Արարատի մարզի մի քանի համայնքների ջրամատակարարումը դադարեցվել է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 11.00-18.00 դադարեցվում է Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթափ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արեւաբույր, Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերի ու Նոր Կյուրին գյուղի թիվ 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: