Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 6-ց 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 607 դեպք, որից 346-ը՝ արտակարգ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1 շաբաթում Հանրապետությունում արձանագրվել է 193 կենցաղային կանչ, 253 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 15 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:




























