«Խուսափելով ռեալ գնահատականից, միտում է ձեւավորվում ամեն ինչ բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, չնայած այդ ժամանակվա ամբողջ համակարգն այսօր աշխատում է»,- NEWS.am- թղթակից հետ զրույցում մեկնաբանելով «Մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցը, նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: «Ես համարում եմ, որ դետալացված չի հանձնաժողովի վերլուծությունը եւ նրանք ուղղակի մլորեցնում են հասարակությանը»,- ասաց նա, հավելելով, որ նաեւ համամիտ չէ կարծիքին, թե ոստիկանները մարտի 1-ին իրավաչափ են գործել: «Եթե իրավաչափ գործեին, չէին լինի այդպիսի հետեւանքներ»,- ընդգծեց նա:
Իսկ այն, որ մարտի 1-ի 10 զոհերի հանգամանքներին զեկույցը գրեթե չի անդրադարձել, Տիգրան Կարապետյանը կարծիք հայտնեց, որ դրանով իշխանությունը ցանկացել է կոծկել տեղի ունեցածը:



























