Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունը պարզվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կատարվածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ քաղաքացին ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են: Նշենք, որ այս մասնաշենքում բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ եւս կան:




























