Ներկայումս թուրքական լիրան նշանակալիորեն ցածր է արդարացի արժեքից, գտնում են Միջազգային ֆինանսական ինստիտուտի (IIF) տնտեսագետները, փոխանցում է Reuters–ը։

Նրանց կանխատեսումներով՝ լիրան կարող է ամրապնդվել հաջորդող 2 տարիներին՝ հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական աճի տեմպերի դանդաղումն ու արտահանման ավելացումը։

IIF–ի գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը կարծում է, որ թուրքական լիրայի արդարացի արժեքը, եթե հիմնվենք մակրոտնտեսական սկզբունքների վրա, ապա դոլարի նկատմամբ պետք        է կազմի մոտ 5-5.50։

Նախօրեին լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ, ամրապնդվելով երկուշաբթի գրանցված ռեկորդային՝ մինչեւ 7.24, անկումից հետո, կազմել էր  6.08։