ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի հիմնական թեման եղել է 5-րդ գումարման Ազգային ժողովի՝ արդեն ընթացք ստացած 3-րդ նստաշրջանի օրակարգի ձեւավորման հարցը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կապակցությամբ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանական շրջանառության մեջ մտած 12 օրինագծից երեքը տեղափոխվել է նախորդ նստաշրջանից, իսկ մյուսներն օրենսդրական նախաձեռնության կարգով ստացվել են հունվարին՝ կառավարությունից։ Միեւնույն ժամանակ, նա հողորդել է, թե ակնկալվում է, որ նստաշրջանի օրակարգն առաջիկայում կհամալրվի ինչպես գործադիրի, այնպես էլ պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնություններով։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ճշտվել են առկա օրինագծերի առնչությամբ մշտական հանձնաժողովների կատարած նախապատրաստական աշխատանքները եւ առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։