Անկարայում՝ Աթաթուրքի ծառուղում անհայտ անձինք կրակել են ամերիկյան դեսպանատան ուղղությամբ, հայտնում է CNN Turk-ը։

Նշվում է, որ կրակահերթը հնչել է առանց համարանիշների ավտոմեքենայից։ Ականատեսները հայտնել են 4-5 կրակոցի մասին։

Վիրավորների կամ նյութական վնասի մասին տեղեկություն չկա։ Ներկայումս քաղաքի ոստիկանները որոնում են հարձակվողներին։