ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելը դեմոկրատական կուսակցության համար առաջնահերթություն չէ, գրում է Associated Press-ը:

Նրա խոսքով, դեմոկրատները չեն պատրաստվում ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի մասին հայտարարել, չնայած Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի եւ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի մասնակցությամբ դատավարություններին:

Սակայն նա նաեւ ընդգծել է, որ դեմոկրատների առաջնահերթությունը նույնպես կարող է փոխվել: