ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է նրա նախկին փաստաբան Մայքլ Քոենը եւ իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանֆորթը «վատ բաներ» խոսում իր մասին: Այս մասին նա ասել է FoxNews-ին տված հարցազրույցում:
Ըստ Թրամփի՝ Մանաֆորթը եւ Քոենը «պատմություններ են հորինում» իր մասին, քանի որ ցանկանում են կրճատել բանտային տարիները, որոնք ասնում են նրանց ֆինանսական մեքենայությունների համար: Թրամփը համոզված է, որ նրանք ոչինչ չունեն առաջարկելու՝ քննության հետ գործարք կնքելու համար, ուստի սկսում են պատմություններ «հորինել»:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենի խոստովանությունների հետ կապված Միացյալ Նահանգներում վրա է հասել նախագահության պատմության ամենամռայլ օրերից մեկը՝ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի իմպիչմենտից ի վեր, հաղորդում է «Գազետա»-ն:





























