ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչպես է գլուխ հանում իր աշխատանքից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Այս մասին նա պատմել է Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփի խոսքով՝ նա արդեն ընտելացել է նրան, որ իր շուրջ հակասական իրավիճակներ են առաջանում: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միշտ հաջողության է հասել եւ հաղթել է՝ չնայած սկանդալներին եւ կոնֆլիկտային իրավիճակներին:
ԱՄՆ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ Միացյալ Նահանգներում գործերն ավելի լավ են, քան երբեւէ: Նա նշել է, որ այդ մասին են վկայում տնտեսական ցուցանիշները: Բացի այդ, Թրամփն իր վարչակազմի աշխատակիցների աշխատանքը «հիանալի» է անվանել, փոխանցում է «Գազետա»-ն:





























