Բրիտանական «British Airways»  ավիաընկերությունը կասեցնում է թռիչքները դեպի Թեհրան: «Մենք կասեցնում ենք Լոնդոնից Թեհրան չվերթները, քանի որ դրանք ներկայումս առեւտրային տեսանկյունից կենսունակ չեն», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է AFP-ն:

Թեհրանից վերջին չվերթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, իսկ Թեհրանից Լոնդոն վերջին չվերթը սեպտեմբերի 23-ին:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ այս որոշումը կապ չունի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառման հետ:

Air France-ը, որը Թեհրան էր թռչում իր էժան Joon օպերատորի միջոցով, հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին վերջին չվերթը տեղի կունենա:

Հոլանդական KLM օպերատորը անցյալ ամիս հայտարարել էր, որ նույնպես կասեցնում է դեպի Թեհրան թռիչքները «բացասական արդյունքների եւ ֆինանսական կանխատեսումների» պատճառով: