ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հատուկ դեսպանորդ է նշանակել, որի հետ հաջորդ շաբաթ կմեկնի Փհենյան, հաղորդում է  AP-ն:

Հյուսիսային Կորեայի հատուկ դեսպանորդ է դարձել Սթիվեն Բիգունը՝ Ford Motor Co.-ի միջազգային հարցերով փոխնախագահը: Ավելի վաղ Բիգունը Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ Քոնդոլիզա Ռայսի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնականն էր: Նա նաեւ Սենատի նախկին առաջնորդ Բիլ Ֆրիստի խորհրդական էր:

Պոմպեոն նշել է, որ Բիգունը ամենօրյա բանակցություններ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հետ: