ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման եւ մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Քննարկմանը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոտիկանության բարձրաստիճան սպայական կազմը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման, համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման եւ զարգացման համար:





























