Չինաստանը պատրաստ է վճռական պատասխան տալ ԱՄՆ–ին առեւտրային պատերազմների շրջանակներում նոր միջոցներ սահմանելու պարագայում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ֆինանսների նախարար Լյու Կունը։

«Չինաստանը չի ցանկանում մասնակցել առեւտրային պատերազմներին, սակայն պատրաստ է վճռական պատասխան տալ Միացյալ նահանգների բոլոր անհիմն գործողություններին։ Եթե ԱՄՆ–ն շարունակի միջոցներ սահմանել, մենք պատասխան քայլերի կդիմենք մեր շահերի պաշտպանության համար»,–ասել է նա։

Նա նաեւ հավելել է, որ առեւտրային պատերազմի նոր «կծիկի» պարագայում Չինաստանը կշարունակի բոլոր ջանքերը, որ չվնասի արտասահմանյան բիզնեսի շահերին, հայտնում է ТАСС–ը։

Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 16 մլրդ դոլար,  սահմանվել են օգոստոսի 23-ին։ Ի պատասխան Պեկինը ամերիկյան ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր է սահմանել։