ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան խոշորագույն սոցցանցերին մեղադրել է գրաքննություն մտցնելու մեջ՝ իրենց միլիոնավոր օգտատերերի «բերանը փակելու» համար: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ նման գործողություններն անթույլատրելի համարելով:

«Սոցիալական ցանցերը փակում են միլիոնավոր մարդկանց բերանը,- գրել է Թրամփը:- Այդպես չի կարելի, եթե նույնիսկ ստիպված լինենք լսել կեղծ տեղեկատվության միջոցները, ինչպիսիք են CNN-ը, որի վարկանիշը լրջորեն տուժել է: Մարդիկ պետք է որոշեն, թե ինչն է իրական, ինչը՝ ոչ իրական, առանց գրաքննության»:

ԱՄՆ նախագահը չի պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր սոցցանցերն ու նրանց ո՞ր գործողությունները նկատի ունի, գրում է ՏԱՍՍ-ը: