Նախկին թուրք պատգամավորը Հունաստանի հետ սահմանն ապօրինաբար հատելուց հետո քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրում:
Ըստ AP-ի՝ 44-ամյա Լեյլա Բիրլիքը հանձնվել է հունական ոստիկանությանն ու քաղաքական ապաստան խնդրել:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Բիրլիքը Թուրքիայում 21 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Նա ազատ է արձակվել՝ վերաքննիչ բողոքի քննությանը սպասելու նպատակով, սակայն նրան արգելվել է լքել Թուրքիայի տարածքը:





























