Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Երեւան կարելի է պատմական համարել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Մերկելն օգոստոսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երեւան:

Ըստ նրա՝ այս հանգամանքը շեշտվում է այցի կայանալու ժամանակաշրջանով, երբ Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ են տեղի են ունենում:

«Ուրախ եմ, որ տիկին Մերկելի հետ բովանդակային բանակցություններ ենք վարել Հայաստանի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ: Մենք քննարկել ենք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգը: Ուրախ եմ արձանագրել, որ մեր տեսակետները համընկնում են մի շարք հարցերի շուրջ, ինչը կրկին խոսում է հարաբերությունների զարգացման համար հսկայական ներուժի մասին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ Գերմանիան Հայաստանի՝ ապրանքաշրջանառության մասշտաբներով երրորդ գործընկերն է աշխարհում եւ առաջինը՝ Եվրոպայում: Ինչպես նշել է Փաշինյանը, կողմերը պայմանավորվել են այցի արդյունքներով օրակարգ հրավիրել եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրականացման համար: