ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել է հետաձգել Հյուսիսային Կորեա իր այցը:

«Պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրեցի հիմա չմեկնել Հյուսիսային Կորեա, որովհետեւ ես զգում եմ, որ մենք բավականաչափ առաջընթացի չենք հասել  Կորեայի թերակղզու ապամիջուկայնացման հարցում», - Twitter- ում գրել է նա:

Իր որոշումը նա կապել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների հետ:

Թրամփը մեկ այլ թվիթում նշել է, որ «Պոմպեոն անհամբեր սպասում է մոտ ապագայում Հյուսիսային Կորեա այցին, ամենայն հավանականությամբ, երբ Չինաստանի հետ մեր առեւտրային հարաբերությունները կարգավորվեն: Մինչ այդ, ես կցանկանայի իմ ջերմագին մաղթանքներն ու հարգանքը փոխանցել նախագահ Կիմին (Չեն Ըն): Ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը»: