Առնվազն 18 մարդ է զոհվել շաբաթ օրը Հարբին քաղաքի (հյուսիսային Հեյլունցզյան նահանգի մայրաքաղաքը) հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

Հրդեհի մակերեսը կազմել է 400 քառակուսի մետր։ Հրհեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 107 հրշեջներ։

Ներկայումս պաշտոնապես հաստատված է 18 մարդու մահվան փաստը։

Որոնողափրկարարական աշխատանքներն շարունակվում են։ Հրդեհի պատճառները պարզվում են։