ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Չինաստանը ազդեցություն է ունեցել Վաշինգթոնի եւ Փհենյանի՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններին,   անպատասխանատու  են  եւ հակասում են փաստերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լու Կանին:

 «Ամերիկյան կողմի հայտարարությունները հակասում են փաստերին, անպատասխանատու են: Մենք այս հարցով լուրջ մտահոգություն ենք արտահայտում եւ արդեն դիմում ենք ներկայացրել ամերիկյան կողմին», - ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: