ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ վստահություն է հայտնել, որ Արդարադատության նախարարությունը չի հետաքննում «իրական կոռուպցիայի» մասին գործերը, մինչդեռ զբաղվում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության փորձերի հետաքննությամբ: Թրամփն այս մասին գրել է  Twitter-ի էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի խոսքով, ինքը թույլ չի տա, որ քաղաքականությունն իր վրա ազդի միայն այն պատճառով, որ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում իր գերատեչությունում», - գրել է նախագահը:

Նա ընդգծել է, որ չնայած ռուսական միջամտության մասին հետաքննությանը, որն իրականացնում է Արդարադատության նախարարության կողմից նշանակված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, իրական կոռուպցիոն գործերը չեն քննվում: Թրամփը նաեւ հերթական անգամ հայտարարել է ընտրությունների ժամանակ իր ընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ դավադարության բացակայության մասին: