Առաջիկայում ԱՄՆ-ն կարող է Մեքսիկայի հետ խոշոր առեւտրային համաձայնագիր կնքել, մինչդեռ երկկողմ հարաբերությունները «ժամ առ ժամ բարելավում են»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան գրառումը հրապարակել է շաբաթ Twitter-իմ իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեքսիկայի հետ մեր հարաբերությունները ժամ առ ժամ բարելավում են...Առաջիկայում կարող է Մեքսիկայի հետ խոշոր առեւտրային համաձայնագիր կնքվել» - գրել է Սպիտակ տան ղեկավարը: Նա ընդգծել է, որ Մեքսիկայի կառավարությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ:
Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին, ուժի մեջ է մտել 1994 թվականին: 2017 թվականին Թրամփի պահանջով կողմերը այդ համաձայնագրի վերակնքման վերաբերյալ նոր պայմաններով խորհրդակցություններ են սկսել:
Our relationship with Mexico is getting closer by the hour. Some really good people within both the new and old government, and all working closely together....A big Trade Agreement with Mexico could be happening soon!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 25 августа 2018 г.





























