Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը էներգապահովման դիվերսիֆիկացիայի տեսանկյունից Ադրբեջանին համարում է ԵՄ-ի համար կարեւոր երկիր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Azertag գործակալությանը, շաբաթ համապատասխան հայտարարությամբ նա հանես է եկել Բաքվում երկու երկրների գործարարների հետ հանդիպման ժամանակ:
«Ադրեբջանը Եվրոպայի էներգապահովման դիվերսիֆիկացիայի տեսանկյունից կարեւոր երկիր է ԵՄ-ի համար», - ասել է Մերկելը: Նրա խոսքով, Ադրբեջանը սրընթաց զարգացման է հասել:
«Այդ իմաստով տնտեսության դիվերսիֆիկացումը լավ փաստ է: Գերմանական տնտեսության դիվերսիֆիկացումը հիմք է ստեղծում այդ ոլորտում լավ համագործակցության համար », - ասել է կանցլերը:
Մերկելը հատուկ նշել է ադրբեջանական պետության աշխարհիկ բնույթը: «Այսօր Ադրբեջանը աշխարհիկ մուսուլմանական երկիր է, չնայած նրան, որ աշխարհի շատ երկրներում իսլամացման ուժեղացման միտումներ կան», - ասել է Մերկելը:
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով, 2018 թվականի յոթ ամիսների ընթացքում Գերմանիայի հետ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,8 անգամ եւ կազմել 805,36 մլն դոլար: 2017 թվականի արդյունքներով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 894,119 մլն դոլար:




























