Բուլղարիայում՝ Սվոգե քաղաքի մոտակայքում ժամը 17: 30-ի սահմաններում զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԲԳՆԵՍ գործակալությունը, շտապ օգնության բժիշկներին վկայակոչելով, հաղորդում է, որ մահացել է առնվազն 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել է: Ավտոբուսում 50 ուղեւոր է եղել:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը չեղյալ է հայտարարել 1877-1878 թվականներին ռուս-թուրքական ազատագրական պատերազմի ընթացքում Շիպկայի հերոսամարտերի 141-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Նախնական տվյալներով, վթարի պատճառը վատ տեսանելիությունն է եղել: