Իրանի Մեջլիսը կիրակի օրը կողմ է քվեարկել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի հրաժարականին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Խորհրդարանը, ըստ Իրանի սահմանադրության, կարող է քվեարկության դնել կառավարության ցանկացած անդամի հրաժարականի հարցը: Եթե նախարարը սպառել է վստահությունը, նախագահը երեք ամիս ունի նրան փոխարինող գտնելու համար:

Ավելի վաղ Իրանի պատգամավորները պահանջում էին աշխատանքի, սոցիալական ապահովության եւ կոոպերատիվների հարցերով նախարար Ալի Ռաբիյիի հրաժարականը:

Օգոստոսի սկզբին իրանական ռիալի փոխարժեքը դոլարի նկատմամբ սեւ շուկայում աճել է ռեկորդային մակարդակի հասնելով՝ մինչեւ 120 հազար դոլար։ Այս գործընթացները հանգեցրել են ինֆլյացիայի աճին ու սպառողկան ապրանքների ու վառելիքի գնի բարձրացման, ինչն էլ Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերի պատճառ դարձավ։