Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Սաիդ Օրաքզայը չեզոքացվել է երկրի արեւելքում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով TOLOnews հեռուստաալիքը եւ իր աղբյուրներին։

«ԻՊ առաջնորդ Սադ Արհաբին, հայտնի նաեւ որպես Աբու Սաիդ Օրաքզայ, սպանվել է Նանգարհար նահանգի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

TOLOnews-ի տվյալներով՝ ՌՕՈՒ գործողությունների ժամանակ չեզոքացվել են նաեւ խմբավորման 10 շարքային անդամներ։