Ջեքսոնվիլեում (Ֆլորիդա նահանգ) կիբերսպորտի մրցությունում կրակահերթը բացել է մրցության 24-ամյա մասնակից Դեվիդ Կացը, հայտնել է տեղի շերիֆ Մայք Ուիլյամսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ոստիկանությունը պարզել է, որ Կացը կրակել է 2 մարդու եւ վիրավորել 11-ի, որից հետո ինքնասպան է եղել։

Ոստիկանի խոսքով՝ դեպքի վայրում 3 դի է հայտնաբերվել, այդ թվում՝ կասկածյալի դին, 9 մարդ հոսպիտալացվել է, եւս 2-ն էլ ինքնուրույն են հիվանդանոց հասել։

Կրակոցները հնչել են կիրակի օրը Jacksonville Landing զվարճանքի համալիրում Madden NFL կիբերսպորտային մրցության ժամանակ։ Ողբերգության մասին տեղյակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։