Սեպտեմբերի 18-ին՝ Մատենադարանի մերձակա հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսն անցկացնելու է հերթական համահանրապետական հանրահավաքը: NEWS.am-ի տեղեկություններով, այսօրվա հանրահավաքին լինելու է 3-4 ելույթ: Հիմնականում խոսելու են ՀԱԿ-ին մաս կազմող առավել հզոր կուսակցությունների առաջնորդները եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադառնալու է հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ բոլոր այն հարցերին, որ «այսօր ծառացած են Հայաստանի առջեւ»:
Ի դեպ, թեեւ Երեւանի քաղաքապետարանը արտոնել է հանրահավաքը, ոստիկաններն առավոտվանից փակել են քաղաք մտնող ճանապարհները, եւ արգելում են մարզային տրանսպորտի մուտքը մայրաքաղաք:




























