Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է. այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Հորդորում եմ պաշտոնին համապատասխանող և հետաքրքրված բոլոր իրավաբաններին առաջադրել իրենց թեկնածությունը: Գործընթացը բաց ու թափանցիկ է»,- գրել է նախարարը:
Պահանջվող որակներն ու այլ մանրամասները կգտնեք Արդարադատության նախարարության կայքում:




























