Ամերիկացիների ավելի քան 40 տոկոսը կողմ է արտահայտվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին, վկայում են  Axion հրատարակության եւ SurveyMonkey ընկերության հարցումները:

Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 44 տոկոսը կողմ է Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի մեկնարկին, որից 79 տոկոսը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներն են:

Միեւնույն ժամանակ, հարցվածների 64 տոկոսը նշել է, որ վստահում է նախագահի նախկին փաստաբան Մայք Քոհենին, ով մեղավոր է իրեն ճանաչել ֆինանսական հանցագործություններում եւ ասել, որ Թրամփն է իրեն դրանց դրդել:

Վիճակագրության մեջ սակայն չի նշվում, թե քանի ամերիկացիներ են դեմ արտահայտվել իմպիչմենտին, քանիսը՝ ձեռնպահ մնացել:

Հարցումն անցկացվել է 2018-ի օգոստոսի 22-ից 24-ը:Դրան մասնակցել է ԱՄՆ-ի 18 տարեկանից բարձր 4362 բնակիչ: