Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում միջազգային ծովային իրավունքի խախտման դեպքում պատասխան կտան: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, եթե թշնամական պետությունները Հորմուզի նեղուցում խախտեն միջազգային ծովային իրավունքը:

Նա ընդգծել է, որ իրանական ռազմածովային ուժերը ցանկացած բախման դեպքում արդյունավետ եւ ուժեղ պատասխան կտան:

 «Թշնամիները պետք է հասկանան, որ Պարսից ծոցը պատերազմի եւ բախումների համար հարմար վայր չէ», - ասել է նա՝ ավելացնելով, որ «երբ ԱՄՆ-ում ամեն անգամ մի հիմար խոսում է պատերազմի մասին, նույնիսկ ամերիկացի փորձագետներն են ասում, որ իրենք (ԱՄՆ) ընդունակ չեն դիմակայել Իրանի Հանրապետությանը»: