Անկարան կոչ է անում վերսկսել Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ մաքսային համաձայնագրի թարմացման վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նախարարի խոսքով, ԵՄ-ի հետ երկխոսության ընթացքում Անկարան կկենտրոնանա այն թեմաների վրա, որոնց վերաբերյալ համաձայնության հասնելը առավել իրատեսական կլինի:

«Մասնավորապես, մենք կակտիվացնենք Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մաքսային համաձայնագրի թարմացման վերաբերյալ բանակցությունների վերսկսման ջանքերը: Միեւնույն ժամանակ, մենք կենտրոնանալու ենք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցի վրա: Յոթ չափանիշներից, որոնց վերաբերյալ ընթանում էին բանակցությունները, մեկն է կարգավորվել: Մնացել են վեցը: Բանակցությունները շարունակվում են», - ասել է Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն: