ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ամերիկյան ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պատճառով նախաձեռնած առեւտրային վեճում Մոսկվան «կօգտագործի հակափաստարկների լայն ներկապնակ», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Վաշինգթոնի գործողությունները, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, (առեւտրային վեճի վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությունը) նորմալ չեն համարում»: «Անկասկած, այստեղ Ռուսաստանը կօգտագործի հակափաստարկների լայն ներկապնակ», - ավելացրել է Պեսկովը:
Ավելի վաղ օգոստոսի 29-ին ԱՀԿ-ի կայքում հաղորդագրություն էր տեղադրվել այն մասին, որ ԱՄՆ-ն ամերիկյան ապրանքների նկատմամբ Ռուսաստանի մաքսատուրքերի բարձրացման մասին խորհրդակցություններ անցկացնելու դիմում է ներկայացրել:





























