Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ հայրենիքից հեռացած իր հայրենակիցները տարածաշրջանի այլ երկրներում «տնտեսական ստրկության» մեջ են հայտնվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես դիմում եմ բոլորին, ով ցանկանում է վերադառնալ տնտեսական ստրկությունից, ազատվել հետապնդումներից եւ արհամարհանքից, որի հետ նրանք բախվել են երկրից գնալուց հետո, ես ասում եմ այդ վենեսուելացիներին. «Դադարեք զուգարաններ մաքրել արտասահմանում եւ վերադարձեք հայրենիք», -նշել է Մադուրոն:
Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ կյանքի բոլոր ասպեկտներում Վենեսուելան հնարավորությունների երկիր է: Պերուում, նրա խոսքով, իր հայրենակիցները բախվում են ռասիզմի եւ արհամարհանքի հետ:





























