Երեւանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով: Այս մասին Facebook-ում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը կգլխավորի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ 195-րդ հորիզոնականում ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է:

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրացուցակի 20 թեկնածուներն են՝

1. Նաիրա Զոհրաբյան - ԱԺ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ

2. Պետրոս Ղազարյան - «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող

3. Արման Աբովյան – քաղաքագետ

4. Միքայել Մանրիկյան - պրոֆեսոր, բժշկական համալսարան

5. Արմեն Ներսիսյան - «Համերաշխություն» ՀԿ նախագահ

6. Նազիկ Ավդալյան – ծանրորդ

7. Մարկոս Հարությունյան - շուկայի զարգացման մենեջեր

8. Արմեն Այվազյան - ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական

9. Ջիվան Պողոսյան - Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար

10. Հռիփսիմե Առաքելյան - լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն

11. Լյուդմիլա Սարգսյան - ՍԴՀԿ նախագահ

12. Քրիստինա Վարդանյան - բժիշկ, բնապահպան, ԵՊՀ դասախոս

13. Գոռ Դարբինյան – իրավաբան

14. Գեւորգ Սեկոյան – մենեջեր

15. Հայկ Վարդանյան - ԲՀԿ Արաբկիր շրջանի պատասխանատու

16. Վարդան Ավետյան - ՀՀ մտավոր սեփականության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ

17. Էվելինա Խաչատրյան - Իսակովաի անվան 132 դպրոցի դասվար

18. Վարդան Միրզոյան - ԲՀԿ Շենգավիթի պատասխանատու

19. Ռաֆայել Այվազյան - ԲՀԿ Կնետրո վարչական շրջանի պատասխանատու

20. Մարտիկ Իսախանյան - «Տորք Անգեղ» սպորտ դպրոցի փոխտնօրեն