Չինաստանի հարավում Գուանսի-Չուանսյան ինքնավար շրջանում մինիվենը վրաերթի է ենթարկել հետիոտնի բազմությանը, մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ, նշված է տեղական ոստիկանության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով 11.39-ին Նանյնին քաղաքի խաչմերուկներից մեկում, երբ մինիվենը մխրճվել է մոտոցիկլետիստների, հեծանվորդների եւ հետիոտնի բազմության մեջ:

Ոստիկանության տեղեկություններով՝ առնվազն մեկ մարդ մահացել է, մեծ թվով տուժածներ կան, որոնց ճշգրիտ թիվը չի հաղորդվում:

Նախնական տեղեկություններով՝ միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, նա ձերբակալված է, քննություն է կատարվում: